This lesson is available in Armenian only. Navigation is in English.

Ինչպե՞ս է MCP-ն աշխատում իրականում

  • Duration: 0:59
  • Beginner
  • Published

Ինչպե՞ս է MCP-ն աշխատում իրական նախագծում։ GitHub-ի օրինակով կտեսնես, թե ինչպես Claude-ը, քո տրամադրած թույլտվությունների սահմաններում, կարդում է նախագծի ֆայլերը, ուսումնասիրում բաց խնդիրները և առաջարկում փոփոխություններ, և ինչու է նույն մոտեցումը աշխատում Notion-ի, Google Drive-ի ու այլ գործիքների հետ։

Key takeaways

  • Առանց MCP-ի պետք է ձեռքով ուղարկել ֆայլերը և բացատրել նախագծի կառուցվածքը
  • MCP-ի միջոցով Claude-ը կարող է ուղղակի միանալ GitHub-ին
  • Claude-ը աշխատում է միայն քո տրամադրած թույլտվությունների սահմաններում
  • Նույն մոտեցումը գործում է Notion-ի, Google Drive-ի և այլ գործիքների համար

Chapters

  1. 0:00GitHub-ի նախագիծ և Claude
  2. 0:06Ձեռքով աշխատանքը
  3. 0:11MCP-ով միացում GitHub-ին
  4. 0:16Թույլտվությունների սահմանները
  5. 0:20Ֆայլեր, issues և փոփոխություններ
  6. 0:27Notion, Google Drive և այլ գործիքներ
  7. 0:37Տվյալները փոխանցելու փոխարեն
  8. 0:46Հաջորդ դասը

About this lesson

Խնդիրը

Երբ ուզում ես, որ Claude-ը օգնի GitHub-ի նախագծի վրա, սովորաբար պետք է ձեռքով ուղարկես ֆայլերը, բացատրես նախագծի կառուցվածքն ու խնդիրները։ Սա ժամանակ է խլում և ամեն նոր զրույցում կրկնվում է։

MCP-ով

0:11MCP-ի միջոցով Claude-ը միանում է GitHub-ին։ Դու որոշում ես, թե ինչ թույլտվություններ տալ՝ օրինակ կարդալ ֆայլերը, կարդալ issues-ը կամ առաջարկել փոփոխություններ։ Այն, ինչ թույլատրված չէ, Claude-ը չի կարող անել։

Ոչ միայն GitHub

0:27Նույն մոտեցմամբ AI-ը կարող է աշխատել Notion-ի, Google Drive-ի և այլ արտաքին գործիքների հետ։

Հիմնական փոփոխությունը

0:37Դու այլևս ամեն անգամ ինֆորմացիան չես փոխանցում AI-ին։ Փոխարենը հնարավորություն ես տալիս, որ այն աշխատի անհրաժեշտ տվյալների հետ։ Հաջորդ դասում կտեսնենք, թե ինչպես միացնել MCP-ն Claude-ին։

Transcript

0:00Պատկերացրու՝ ունես GitHub-ում նախագիծ, ու ուզում ես, որ Claude-ը օգնի քեզ դրա վրա աշխատել։

0:06Սովորաբար պետք է ձեռքով ուղարկես ֆայլերը, բացատրես նախագծի կառուցվածքն ու խնդիրները։

Show the full transcript

0:11Բայց MCP-ի միջոցով կարող ես Claude-ին միացնել GitHub-ին։

0:16Այդ դեպքում Claude-ը, քո տրամադրած թույլտվությունների սահմաններում, կարող է կարդալ նախագծի ֆայլերը, ուսումնասիրել բաց խնդիրներն ու նույնիսկ առաջարկել կամ կատարել փոփոխություններ։

0:27Ու սա միայն GitHub-ի մասին չէ։

0:30Նույն մոտեցմամբ AI-ը կարող է աշխատել տարբեր արտաքին գործիքների հետ՝ օրինակ Notion-ի կամ Google Drive-ի։

0:37Այսինքն՝ դու ոչ թե ամեն անգամ ինֆորմացիան փոխանցում ես AI-ին, այլ հնարավորություն ես տալիս, որ այն աշխատի անհրաժեշտ տվյալների հետ։

0:46Հաջորդ տեսանյութում ցույց կտամ, թե ինչպես միացնել MCP-ն Claude-ին։

0:51Սա imaci Learning-ն է։ Հետևիր՝ AI գործիքներն ավելի լավ հասկանալու համար։

Sources

  1. Introducing the Model Context Protocol (Anthropic)
  2. Model Context Protocol, պաշտոնական կայք
  3. Ի՞նչ է MCP-ն (imaci Learn, դաս 01)