This lesson is available in Armenian only. Navigation is in English.

Ի՞նչ են AI Agents-ը

  • Duration: 1:03
  • Beginner
  • Published

Ի՞նչ են AI Agents-ը և ինչով են տարբերվում սովորական AI chatbot-ից։ Chatbot-ը պատասխանում է հարցերիդ, իսկ AI Agent-ին տալիս ես նպատակ, և այն ինքն է պլան կազմում, օգտագործում գործիքներ ու քայլ առ քայլ կատարում առաջադրանքը։ Կտեսնես օրինակ՝ ինչպես Agent-ը ուսումնասիրում է կայքը, գտնում SEO խնդիրներն ու պատրաստում հաշվետվություն։

Key takeaways

  • AI Chatbot-ը պատասխանում է հարցերին, AI Agent-ը կատարում է առաջադրանքներ
  • Agent-ին տալիս ես նպատակ, ոչ թե առանձին հարցեր
  • Agent-ը ինքն է պլան կազմում, օգտագործում գործիքներ և աշխատում քայլ առ քայլ
  • Փոփոխություններ կատարելու համար Agent-ին պետք են համապատասխան գործիքներ և թույլտվություններ

Chapters

  1. 0:00Պատասխանել vs կատարել
  2. 0:07Ի՞նչ են AI Agents-ը
  3. 0:11AI Chatbot
  4. 0:16AI Agent՝ նպատակ, պլան, գործիքներ
  5. 0:26Օրինակ՝ SEO ստուգում
  6. 0:41Թույլտվություններ և փոփոխություններ
  7. 0:47Խոսել vs գործել
  8. 0:55Հաջորդ էպիզոդը

About this lesson

Chatbot և Agent

0:11Սովորական AI chatbot-ին հարց ես տալիս, և այն պատասխան է տալիս։ Պատասխանից հետո աշխատանքը դեռ դու ես անում։ AI Agent-ին տալիս ես նպատակ, և այն ինքնուրույն պլան է կազմում, օգտագործում տարբեր գործիքներ (բրաուզեր, որոնում, փաստաթղթեր, կոդ) և քայլ առ քայլ կատարում առաջադրանքը։

Օրինակ՝ SEO ստուգում

0:26Ասում ես՝ «Ուսումնասիրիր իմ կայքը, գտիր SEO խնդիրներն ու պատրաստիր հաշվետվություն»։ Agent-ը բացում է կայքը, վերլուծում էջերը, գտնում խնդիրները և ներկայացնում արդյունքները հաշվետվության տեսքով։

Թույլտվություններ

0:41Եթե Agent-ը ունի համապատասխան գործիքներ և թույլտվություններ, այն կարող է նաև փոփոխություններ անել, օրինակ՝ ուղղել էջի վերնագիրը կամ meta նկարագրությունը։ Դու ես որոշում, թե ինչ կարող է անել և ինչը պետք է քո հաստատմանը սպասի։

Հիմնական միտքը

0:47AI Agent-ը պարզապես քեզ հետ խոսող AI չէ։ Այն AI է, որը կարող է նաև գործել։ Հաջորդ էպիզոդում կխոսենք՝ ինչով են տարբերվում Claude Code-ն ու ChatGPT-ն։

Transcript

0:00Իսկ գիտե՞ս, որ AI-ը կարող է ոչ միայն պատասխանել հարցերիդ, այլ նաև քո փոխարեն առաջադրանքներ կատարել։

0:07Հենց այստեղ են հայտնվում AI Agents-ը։

Show the full transcript

0:10Պարզ բացատրեմ։

0:11Սովորական AI Chatbot-ին հարց ես տալիս, ու այն քեզ պատասխան է տալիս։

0:16Իսկ AI Agent-ին տալիս ես նպատակ, ու այն կարող է ինքնուրույն պլան կազմել, օգտագործել տարբեր գործիքներ և քայլ առ քայլ կատարել առաջադրանքը։

0:26Օրինակ՝ ասում ես. «Ուսումնասիրիր իմ կայքը, գտիր SEO խնդիրներն ու պատրաստիր հաշվետվություն»։

0:33AI Agent-ը կարող է բացել կայքը, վերլուծել էջերը, հայտնաբերել խնդիրներն ու ներկայացնել արդյունքները։

0:41Իսկ համապատասխան գործիքների ու թույլտվությունների դեպքում՝ նույնիսկ կատարել որոշ փոփոխություններ։

0:47Այսինքն՝ AI Agent-ը պարզապես քեզ հետ խոսող AI չէ։ Այն AI է, որը կարող է նաև գործել։

0:55Հաջորդ էպիզոդում կխոսենք՝ ինչով են տարբերվում Claude Code-ն ու ChatGPT-ն։

Sources

  1. Building effective agents (Anthropic) · Anthropic
  2. Ինչպե՞ս միացնել MCP-ն Claude-ին (imaci Learn) · imaci Learn