imaci Learn
Complex topics in plain words
Short video lessons, mostly in Armenian, about AI, technology, digital literacy and how things work.
New lessons
Claude Code vs ChatGPT՝ ո՞րն ընտրել
ChatGPT, թե՞ Claude Code։ Պատասխանը կախված է առաջադրանքից։ ChatGPT-ն հարմար է գաղափարներ գտնելու, տեքստ գրելու, թեմաներ ուսումնասիրելու և բարդ բաներ հասկանալու համար, իսկ Claude Code-ը աշխատում է քո իրական նախագծի կոդի հետ՝ կարդում է ֆայլերը, գտնում սխալները, փոփոխում կոդը և գործարկում թեստեր։ Կխոսենք նաև Codex-ի մասին։
Ի՞նչ են AI Agents-ը
Ի՞նչ են AI Agents-ը և ինչով են տարբերվում սովորական AI chatbot-ից։ Chatbot-ը պատասխանում է հարցերիդ, իսկ AI Agent-ին տալիս ես նպատակ, և այն ինքն է պլան կազմում, օգտագործում գործիքներ ու քայլ առ քայլ կատարում առաջադրանքը։ Կտեսնես օրինակ՝ ինչպես Agent-ը ուսումնասիրում է կայքը, գտնում SEO խնդիրներն ու պատրաստում հաշվետվություն։
Ինչպե՞ս միացնել MCP-ն Claude-ին
Քայլ առ քայլ՝ ինչպես Claude-ին միացնել քո օգտագործած գործիքները առանց կոդ գրելու։ Settings-ում բացում ենք Customize և Connectors բաժինը, միացնում Google Drive-ը, հաստատում թույլտվությունները և Claude-ին խնդրում գտնել ու ամփոփել Drive-ի փաստաթղթերը։ Վերջում՝ ինչպես Custom Connector-ով միացնել քո սեփական MCP server-ը։
Ինչպե՞ս է MCP-ն աշխատում իրականում
Ինչպե՞ս է MCP-ն աշխատում իրական նախագծում։ GitHub-ի օրինակով կտեսնես, թե ինչպես Claude-ը, քո տրամադրած թույլտվությունների սահմաններում, կարդում է նախագծի ֆայլերը, ուսումնասիրում բաց խնդիրները և առաջարկում փոփոխություններ, և ինչու է նույն մոտեցումը աշխատում Notion-ի, Google Drive-ի ու այլ գործիքների հետ։
Ի՞նչ է MCP-ն և ինչի՞ համար է այն պետք
MCP-ն (Model Context Protocol) բաց ստանդարտ է, որը թույլ է տալիս AI-ին կապվել արտաքին գործիքների և տվյալների հետ՝ Gmail, GitHub, օրացույց և այլն։ Այս կարճ դասում կհասկանաս, թե ինչու է MCP-ն կամուրջ AI-ի և քո ծրագրերի միջև, և ինչպես է AI-ն դառնում ոչ թե պարզապես չաթ, այլ գործիքների հետ աշխատող օգնական։