Ինչպե՞ս միացնել MCP-ն Claude-ին

  • Տևողություն: 1:00
  • Սկսնակ
  • Հրապարակվել է

Քայլ առ քայլ՝ ինչպես Claude-ին միացնել քո օգտագործած գործիքները առանց կոդ գրելու։ Settings-ում բացում ենք Customize և Connectors բաժինը, միացնում Google Drive-ը, հաստատում թույլտվությունները և Claude-ին խնդրում գտնել ու ամփոփել Drive-ի փաստաթղթերը։ Վերջում՝ ինչպես Custom Connector-ով միացնել քո սեփական MCP server-ը։

Հիմնական մտքեր

  • Connectors-ի միջոցով Claude-ը միանում է քո գործիքներին առանց կոդ գրելու
  • Ճանապարհը՝ Settings → Customize → Connectors
  • Connect սեղմելուց հետո մուտք ես գործում հաշիվ և հաստատում թույլտվությունները
  • Միացնելուց հետո Claude-ը կարող է գտնել փաստաթղթերը և պատասխանել դրանց հիման վրա
  • Սեփական MCP server-ը միացվում է Custom Connector-ով

Բովանդակություն

  1. 0:00Գործիքներ առանց կոդի
  2. 0:07Settings → Customize → Connectors
  3. 0:13Connectors-ի ցանկը
  4. 0:17Google Drive-ի միացում
  5. 0:26Claude-ին խնդրում ենք ամփոփել
  6. 0:40Custom Connector
  7. 0:47Հաջորդ դասը

Դասի մասին

Ինչ ենք անում

Claude-ին կարելի է միացնել այն գործիքներին, որոնք արդեն օգտագործում ես՝ Google Drive, Gmail, Calendar, Notion, GitHub և այլն։ Սա արվում է Connectors-ի միջոցով և կոդ գրել պետք չէ։ Նախորդ դասում տեսանք, թե ինչպես է MCP-ն աշխատում, իսկ այստեղ քայլ առ քայլ միացնում ենք։

Որտեղ են Connectors-ը

0:07Բացում ենք Claude-ը, անցնում Settings, հետո՝ Customize և Connectors։ Այստեղ կա պատրաստի գործիքների ցանկը, որոնք կարելի է միացնել։

Google Drive-ի միացում

0:17Ընտրում ենք Google Drive-ը և սեղմում Connect։ Մուտք ենք գործում Google-ի հաշիվ և հաստատում անհրաժեշտ թույլտվությունները։ Claude-ը կաշխատի միայն այն տվյալների հետ, որոնց հասանելիություն ես տվել։

Օգտագործումը

0:26Միացնելուց հետո կարող ես Claude-ին խնդրել՝ «Գտիր իմ Drive-ում AI-ի մասին փաստաթղթերը և ամփոփիր հիմնական գաղափարները»։ Claude-ը գտնում է հասանելի փաստաթղթերը և դրանց հիման վրա պատրաստում պատասխանը։

Սեփական MCP server

0:40Եթե գործիքը ցանկում չկա կամ ունես քո սեփական MCP server-ը, Connectors բաժնում կա «Add custom connector» կոճակը։ Մուտքագրում ես անունը և server-ի URL-ը, ու Claude-ը միանում է դրան։ Հաջորդ դասում կտեսնենք, թե ինչպես MCP-ն օգտագործել Claude Code-ում։

Տեքստային տարբերակ

0:00Գիտե՞ս, որ Claude-ին կարող ես միացնել քո օգտագործած գործիքներին՝ առանց կոդ գրելու։

0:05Հիմա ցույց տամ՝ ինչպես։

Ցույց տալ ամբողջ տեքստը

0:07Բացում ենք Claude-ը, անցնում Settings, հետո՝ Customize և Connectors։

0:13Այստեղ արդեն կան տարբեր գործիքներ, որոնք կարող ենք միացնել Claude-ին։

0:17Օրինակ՝ ընտրենք Google Drive-ը։

0:20Սեղմում ենք Connect, մուտք գործում Google-ի հաշիվ ու հաստատում անհրաժեշտ թույլտվությունները։

0:26Վերջ։ Հիմա արդեն կարող ենք Claude-ին խնդրել՝ «Գտիր իմ Drive-ում AI-ի մասին փաստաթղթերը և ամփոփիր հիմնական գաղափարները»։

0:35Claude-ը կարող է գտնել հասանելի փաստաթղթերն ու դրանց հիման վրա պատասխան պատրաստել։

0:40Իսկ եթե ուզում ես միացնել քո սեփական MCP server-ը, դրա համար էլ կա Custom Connector-ի հնարավորություն։

0:47Հաջորդ էպիզոդում կտեսնենք՝ ինչպես MCP-ն օգտագործել Claude Code-ում։

0:52Սա imaci Learning-ն է։ Սովորիր ավելին՝ ավելի քիչ ժամանակում։

Աղբյուրներ

  1. Get started with custom connectors using remote MCP · Claude Help Center
  2. Custom connectors (Claude docs) · Anthropic
  3. Model Context Protocol, պաշտոնական կայք
  4. Ինչպե՞ս է MCP-ն աշխատում իրականում (imaci Learn, դաս 02) · imaci Learn