
Ամսաթիվ
2026 թ. նոյ 14, շբթ
Վայր
Gyumri
Gyumri Technology Center, 1 Gai St, Gyumri
Արժեք
Անվճար
Եռժամյա գործնական աշխատարան հայերենով՝ սկսնակների համար, ովքեր ուզում են սովորել, թե ինչպես կարող է արհեստական բանականությունն օգնել կյանքի կոչել նորարարական գաղափարները և հեշտացնել ու արագացնել ամենօրյա աշխատանքը։ Հրավիրում ենք Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների, սոցիալական ձեռնարկությունների և հիմնադրամների, պետական և համայնքային կառույցների, բիզնեսների ներկայացուցիչներին և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին։ Կսովորեք հասկանալ ԱԲ-ի հնարավորություններն ու սահմանափակումները, կազմել արդյունավետ հարցումներ, ստուգել ԱԲ-ի տրամադրած տեղեկությունների ճշգրտությունը և կիրառել ԱԲ-ն աշխատանքային նամակների, հրապարակումների, դրամաշնորհային հայտերի ստուգաթերթերի և դոնորներին ուղղված հաղորդագրությունների համար։ Կտանեք ԱԲ-ի անվտանգ օգտագործման 5 հիմնական կանոն, ձեր կազմակերպության պատրաստի նկարագրություն՝ հետագա հարցումների համար, և ԱԲ-ով պատրաստված առնվազն մեկ գործնական նյութ։ Աշխատարանը կվարեն Armenian Code Academy-ի մասնագետները՝ ChatGPT-ի անվճար տարբերակով, հեռախոսների կամ նոթբուքերի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Չիվնինգի շրջանավարտների ծրագրային հիմնադրամի ֆինանսավորմամբ․ հեղինակներն ու իրականացնողները Չիվնինգի շրջանավարտներ Մարիաննա Վարդանյանը և Մերի Իսրայելյանն են։ Գրանցման հղումը՝ կազմակերպիչների Instagram էջի բիոյում։