
Վենչուրային ֆոնդ Andreessen Horowitz-ը (a16z) բացում է սեփական կրթական հաստատությունը՝ Horowitz Andreessen Academy-ն։ Սա առկա ձևաչափով դպրոց է Սան Ֆրանցիսկոյում՝ կենտրոնացած արհեստական բանականության և տեխնոլոգիաների վրա, իսկ առաջին հոսքը կսովորի անվճար։
Ծրագիրը տևում է մեկ տարի և մեկնարկում է 2027 թվականի աշնանը։ Ապագայում նախատեսվում է նաև երկամյա ձևաչափ։
Ուսուցման մոդելը սովորականից տարբերվում է․
Դպրոցի գաղափարն է սովորել «նրանցից, ում մասին գրում են դասագրքերում, և ոչ թե դասագրքերի հեղինակներից»։
Դասավանդողների և հրավիրյալ խոսնակների թվում են Սեմ Օլթմանը (OpenAI), Բրայան Արմսթրոնգը (Coinbase), Դիլան Ֆիլդը (Figma), Ամջադ Մասադը (Replit) և ոլորտի հարյուրավոր այլ առաջատարներ։
Հիմնադիր գործընկերներն են՝ Anduril, Anthropic, Coinbase, Google, Meta, Nvidia, OpenAI, Palantir, Replit և Stripe։
Ակադեմիան ուղղված է դպրոցի շրջանավարտներին և նրանց, ովքեր թողել են համալսարանը կամ քոլեջը, հատկապես նրանց, ովքեր արդեն փորձարկումներ են անում տեխնոլոգիաների հետ և ուզում են զարգանալ «Սիլիկոնյան հովտի արագությամբ»։ Յուրաքանչյուր հոսքում կընդունվի մոտ 50 ուսանող։
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, տեսաներկայացում և անձնական կայք՝ ձեռքբերումների ցանկով։
Նախագիծը ներգրավել է 42 միլիոն դոլար Andreessen Horowitz-ից և մասնավոր ներդրողներից, այդ թվում՝ Ադամ Դ՚Անջելոյից (Quora), Թոբի Լյուտկեից (Shopify) և Թոնի Սյուից (DoorDash)։
Սա ևս մեկ ազդակ է, որ տեխնոլոգիական ոլորտը ստեղծում է դասական համալսարանական ճանապարհի սեփական այլընտրանքը՝ կարճ ինտենսիվ մոդուլներ, շատ պրակտիկա և ուղիղ շփում պրակտիկ մասնագետների հետ։ Հայաստանի երիտասարդների համար գլխավոր եզրակացությունն այն է, որ այս մակարդակի ընտրությունը հիմնված է պորտֆոլիոյի և իրական նախագծերի վրա, ոչ միայն գնահատականների։ Այդ պորտֆոլիոն իմաստ ունի սկսել կառուցել հենց հիմա։
Պաշտոնական կայք՝ theacademysf.com
Աղբյուր՝ vc.ru